Օբաման համեմատել է Պուտինի և Հուսեյնի վարկանիշները
September 13, 2016
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ։
Այս կերպ նա պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Թրամփն Օբամային անվանել է թույլ առաջնորդ և օրինակ բերել Պուտինի վարկանիշը, որը 92% է։
«Նա ասում է՝ տեսեք, Պուտինն ունի 92% աջակցություն։ Հուսեյնի մոտ այն 90% էր»,- ասել է Օբաման։