Ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ՝ ոստիկանության ՊՊ ԳՎ Շենգավիթի բաժնում

August 18, 2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ:

Ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-18 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի վճարումներ է կատարել, նաև աշխատակից չհանդիսացող քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ փոխանցել:

Արդյունքում պետությանը պատճառվել է 17 միլիոն 356 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է մոտ 15 միլիոն 800 հազարը: Նկատի առնելով, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար:

 

Source: Yerkir Media
Link: Ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ՝ ոստիկանության ՊՊ ԳՎ Շենգավիթի բաժնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image