Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ հիվանդները տարհանվել են

July 27, 2017

Ադրբեջանի Եվլախի շրջանի կենտրոնական հիվանդանոցում հուլիսի 27-ին  ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն:

Կրակի բռնկման հատվածում եղել է 35-ից 40 հիվանդ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, որոնք անմիջապես տարհանվել են:

Հիվանդանոցի բուժանձնակազմի հաղորդմամբ` հրդեհի  բռնկման ժամանակ 3 հիվանդ գտնվել է վիրահատական սեղանին, և բժիշկները ստիպված են եղել կիսատ թողնել վիրահատությունները:

 

 

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ հիվանդները տարհանվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image