ԱԺ-ում քվորում կա

Այսօր առավոտյան մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները:

Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 12 հարց, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններից ելնելով՝ խմբակցությունը կմասնակցի քառօրյայի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած քառօրյայի նիստը չկայացավ քվորման բացակայության պատճառով, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց քառօրյայի աշխատանքները բոյկոտելու մասին:

Source: Yerkir Media
Link: ԱԺ-ում քվորում կա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image