Աշոտ Մարգարյանը պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել «Լույս» հիմնադրամին
May 10, 2018
«Լույս» հիմնադրամի փակման առնչությամբ մեկնաբանություն է արել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը: Նա նշել է, որ կրթական հարթակը, հիմնադրամը երբեք չպետք է քաղաքական ենթատեքստով հայտարարություններ անի` պահանջելով այս կամ այն մարդու հրաժարականը:
«Որ՞ն է մեր տարբերությունը կուսակցականացված ուսխորհուրդներից, եթե գնում ենք իրենց նույն ճանապարհով: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Լույս»-ի առաքելությունը շարունակվի, մեր մյուս քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այս հնարավորությունից»,- ընդգծել է Աշոտ Մարգարյանը:
Որպես «Լույս»-ի կրթաթոշակառու, նա պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն տրամադրել հիմնադրամին՝ հետագա գործունեության համար:
«Պետք է փորձենք ինքներս՝ մոտ 570 կրթաթոշակառու ֆինանսավորած կազմակերպությանը ֆինանսավորել»,- նշել է նա: