Գերմանիայի բնակչության կեսը դեմ է Մերկելի՝ կանցլեր մնալուն
August 28, 2016
Գերմանիայի բնակչության կեսը չի ցանկանում կանցլերի պաշտոնում կրկին տեսնել Անգելա Մերկելին․փաստում է անցկացված հարցումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։
Ըստ հետազոտության ՝ գերմանացիների 42%-ը կողմ է Մերկելի թեկնածության առաջադրմանը։ Իսկ ահա անցած տարի կողմ ձայների թիվը կազմում էր 45%, իսկ բնակչության 48%-ը դեմ էր։
Նոր հարցումն անց է կացվել այս ամսվա 25-ին, որին մասնակցել է 501 մարդ։ Հարցն ունեցել է հետեւյալ ձևակերպումը․« Դուք ցանկանում եք արդյոք, որպեսզի Անգելա Մերկելը զբաղեցնի ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը՝ 2017 թվականի ընտրություններից հետո»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելն իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը պատրաստվում է հայտնել 2017 թվականի գարնանը։