Գիտնականներ. հայ կանանց գենոֆոնդը փոփոխության չի ենթարկվել
June 30, 2017
Հայ, դանիացի եւ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող կանայք վերջին 8 հազար տարվա ընթացքում գենետիկական առումով փոփոխությունների չեն ենթարկվել: Այդ մասին հոդված է հրապարակվել Current Biology հանդեսում:
«Մենք չենք կարողացել կանացի գենոֆոնդում որեւէ տեսակի փոփոխություն հայտնաբերել: Սա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային տեղաշարժերի է ենթարկվել, ինչը գործնականում չի ազդել բնակչության կանացի հատվածի գենոֆոնդի վրա» ,- ասել են աշխատության համահեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը:
Նման եզրակացության ուսումնասիրողները եկել են, երբ մանրամասն ուսումնասիրել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայտնաբերած 52 կմախքները, որոնցից ամենահինը 7800 տարեկան է: