«Զինվորի փայը գողացողը ամենախիստ բացասական գնահատականի է արժանի»․ Շարմազանով

June 18, 2018

«ԱԱԾ հրապարակած տեսանյութն անտարբեր չէր կարող թողնել ոչ մեկին։ Խնդիրն արդեն գտնվում է իրավական տիրույթում։ Այն ինչ հրապարակվեց, մեկ բառով արտահայտելը շատ դժվար է։

Եթե պարզվի, որ այն ինչ հրապարակվեց ԱԱԾ-ի կողմից, իրականությանը համապատասխանում է, ամենախիստ գնահատականին արժանի արարք է, չկա մարդ, որ դրա մասին չխոսի։ Զինվորի փայը գողացողը  ամենախիստ բացասական գնահատականի է արժանի: Որեւէ մեկը օրենքից վեր չի կարող լինել՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն»,- այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  անդրադառանալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը եւ ԱԱԾ-ի տեսանյութին։

ՀՀԿ խմբակցությունը, որի անդամ է նաեւ Մ․ Գրիգորյանը, իր գնահատականը կտա եւ հայտարարություն կանի։

«Սակայն քանի դեռ կա անմեղության կանխավարկած, միայն դատարանն է իրավասու որոշելու՝  կա՞ նման դեպք, թե՞ ոչ»,- ասաց Շարմազանովը։

 

Source: Yerkir Media
Link: «Զինվորի փայը գողացողը ամենախիստ բացասական գնահատականի է արժանի»․ Շարմազանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image