«Լա Լա Լենդ»-ը ճանաչվել է լավագույն ֆիլմ

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը BAFTA բրիտանական կինոմրցանակն Է ստացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան Շազելին ճանաչել Է լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասանուհի Է դարձել ֆիլմի գլխավոր դերակատար Էմմա Սթոունը: Արձանիկի են արժանացել նաեւ կոմպոզիտոր Ջասթին Գուրվիթցը եւ օպերատոր Լինուս Սանդգրենը:
«Ավելի վաղ «Լա Լա Լենդ»-ը յոթ «Ոսկե գլոբուս» Է ստացել  բոլոր այն անվանակարգերում, որոնցում առաջադրված էր: Կինոնկարը համարում են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդներից մեկը. այդ մրցանակին նա առաջադրված Է 13 անվանակարգերում:
Տղամարդու լավագույն դերի համար BAFTA-ի մրցանակն ստացել Է ամերիկացի Քեյսի Աֆլեքը Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» կինոնկարում խաղացած դերի համար:
Լոնդոնի Ալբերտ-հոլլում կայացած արարողությունը վարել Է դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայը: Իրենց ներկայությամբ այն  պատվել են թագավորական ընտանիքի անդամները՝ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image