ՀՅԴ-ական թեկնածուները մի շարք ընտրատեղամասերում հաղթել են
September 19, 2016
Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր եւ Կաթնաղբյուր համայնքներում ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը:
Այստեղ հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները. Արտաշավանում՝ Ղազար Կարապետյանը, Կաքավաձորում՝ Հայկ Բաղդասարյանը, Կաթնաղբյուրում՝ Աշոտ Հովհաննիսյանը: Գրում է yerkir.am-ը:
Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝ ինչ ղեկավարում է գյուղը:
Արագածոտնի մարզի Ուջան համայնքում եւս ամփոփվել են ընտրությունների արդյունքները. համայնքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Նաիրի Կիրակոսյանը: