Ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում ուսանողները ի աջակցություն ռեկտոր Արամ Սիմոնյանի դադարեցնում են բողոքի ակցիաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի հոսպիտալացման մասին:

Source: Yerkir Media
Link: Ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները ԵՊՀ-ում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image