Ֆուտբոլի ԱԱ-2018-ի լավագույնները

July 16, 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Այդ մասին հայտարարվեց  հուլիսի 15-ին՝ ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) հանդիպումից հետո կայացած առաջնության լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ։

«Արծաթե գնդակ»-ը հանձնվեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, «Բրոնզե գնդակը»՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 19-ամյա Կիլիան Մբապեն։

ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ առաջնության ժամանակ իր խփած  6 գոլով։

Լավագույն դարպասապահ ճանաչվեց Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Source: Yerkir Media
Link: Ֆուտբոլի ԱԱ-2018-ի լավագույնները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image