Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
November 20, 2017
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խորհրդանշական հավաքականում գերակշռում են իսպանացի ֆուտբոլիստները:
21-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը, Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը, Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին: