Կանադայի Քվեբեկ նահանգում փարանջա կրելը արգելող օրենք է ընդունվել
October 19, 2017
Կանադայի Քվեբեկ նահանգում օրենք են ընդունել փարանջայի՝ դեմքը փակող մուսուլմանական հագուստի արգելքի մասին:
Օրենքն առաջին հերթին վերաբերում է պետական ծառայողներին՝ ուսուցիչներին, բժիշկներին, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում աշխատողներին եւ հասարակական տրանսպորտը սպասարկողներին: Հյուսիսային Ամերիկայի համար սա նմանատիպ առաջին օրենքն է:
Նշենք, որ նմանատիպ օրենք վերջերս ընդունվել է նաև Ավստրիայում: