2017-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերը՝ ըստ Rotten Tomatoes-ի
December 24, 2017
2017 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող ժապավենը դարձել է ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռո՛ւ ինձանից» ֆիլմը ռասիզմի մասին: Այդ մասին վկայում են Rotten Tomatoes կինոռեսուրսից ստացված տվյալները։
Սարսափ ֆիլմը 99 տոկոս դրական արձագանքներ է ստացել գրեթե 300 կինոքննադատից: Հանդիսականները նույնպես բարձր են գնահատել կինոնկարը՝ 87 տոկոս: «Հեռո՛ւ ինձանից»-ը պատմում է սեւամորթ լուսանկարչի եւ նրա սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների ծանոթության մասին:
Այցը վերածվում է գոյատեւման պայքարի, երբ պարզվում է, որ «բարձր հասարակության» ներկայացուցիչները մոլի ռասիստներ են:
Մայքլ Շոուոլթերի «Սերը հիվանդություն Է» մելոդրաման երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 242 կինոքննադատներից ստանալով 98 տոկոս եւ հանդիսատեսներից՝ 89 տոկոս:
Երրորդ հորիզոնականում Քրիստոֆեր Նոլանի «Դյունքերք» ռազմական մարտաֆիլմն է (92 եւ 82 տոկոս ձայներով):