Այսօր Հայաստանը «Ռիո 2016»-ում կներկայացնի երեք մարզիկ
August 12, 2016
«Ռիո-2016»-ի 7-րդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 3 հայ օլիմպիական:
Առաջինն իր մրցելույթները կսկսի ծանրորդ Առաքել Միրզոյանը: 85 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող հայ ծանրորդի ելույթն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է:
Առաքել Միրզոյանի ելույթի ավարտից հետո , Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնի լող մարզաձևը ներկայացնող Մոնիկա Վասիլյանը: Մոնիկայի մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 20:00-ին է:
Հայ մարզիկներից վերջինը, ով հանդես կգա օլիմպիական մրցասպարեզում, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանն է: Դիտեք 03:20-ից սկսած: