Հայաստանի հավաքականը հոկտեմբերին կանցկացնի երկու հանդիպում

September 20, 2016

Հոկտեմբերի 8-ին եւ 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի եւ հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Արտասահմանյան լիգաներ ներկայացուցիչներից հավաքականում կլինեն՝ Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Լեւոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոսը, Օզբիլիսը, Գոռ Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Տիգրան Բարսեղյան եւ Գեղամ Կադիմյանը: Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image