Սահմանամերձ համայնքների 23 երեխա հանգիստը կանցկացնի Խորվաթիայում

August 28, 2017

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ 18 համայնքներից (Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Բերդ, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Դովեր, Բերդավան, Ազատամուտ, Այգեպար, Մովսես, Այգեձոր) 23 երեխա, այդ թվում՝ մարզի ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների աշխատակիցների ընտանիքների 12 անդամ, հանգիստը կանցկացնի Խորվաթիայի Նովի Վինոդոլկսի քաղաքում գտնվող Կարմիր խաչի ճամբարում:

Այս գիշեր նրանք Երևանից մեկնել են Խորվաթիա և այնտեղ կմնան մեկ շաբաթ։

Հրավիրող կազմակերպությունը Խորվաթիայի Կարմիր խաչի Զագրեբի մասնաճյուղն է։

ՀՀ Տավուշի մարզի երեխաներին Խորվաթիայում կուղեկցեն ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Source: Yerkir Media
Link: Սահմանամերձ համայնքների 23 երեխա հանգիստը կանցկացնի Խորվաթիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image