Գրաբարի ուսուցման նոր հեռանկար․ տպագրվել է Գրաբարի շտեմարանը
September 4, 2017
Երեւանի ավագ եւ հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է Գրաբարի շտեմարանը:
Գրքի շնորհանդեսն այսօր է կայացել: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ:
«Հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաեւ լեզվի ներկա փուլի դասավանդումը»,- նշել է նախարարը: