Երիտասարդ շախմատիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
November 13, 2017
Հայաստանը ներկայացնող 4 երիտասարդ շախմատիստներ այսօր մեկնարկում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Առաջնությունն անցկացվում է Իտալիայի Տարվիզիո քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը: