Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

January 24, 2018

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ:

«Փակ գաղտնի քվեարկությամբ, առաջադրված 5 թեկնածուներից ստանալով առավելագույն ձայները, ընտրվեցի ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ։ Պարտավորեցնող վստահություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆարմանյանը:

Source: Yerkir Media
Link: Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image