Ճապոնիայում երիտասարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա․ կա զոհ
June 10, 2018
Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է արագընթաց գնացքի ուղևորների վրա, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է NHKպարբերականը։
Տոկիոյից Օսակա շարժվող գնացքում երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա, որոնք իր հետ նույն վագոնում են գտնվել։
Նրա գործողությունների պատճառով վզի հատվածում լուրջ վնասվածք է ստացել ուղևորներից մեկը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Եվս երկու կին մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակումն իրականացրած 22-ամյա Իշիրո Կոձիմուին։