Էրդողանի դեմ 2.5 միլիոն մարդ հանրահավաքի է դուրս եկել
June 22, 2018
Թուրքիայում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում` հաջակցություն նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջեի. հայտնում է Haqqin.az-ը: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Աբաս Ջուման:
«Որոշ տվյալներով` հանրահավաքի է եկել 2,5 մլն մարդ: Եթե անգամ դուրս է եկել կեսը, դա արդեն անհավանական է: Էրդողանը բարդ պայքարի մեջ կլինի հունիսի 24-ին»,- գրել է լրագրողը:
Նշենք, որ հունիսի 24-ին երկրում նախատեսված են նախագահական ընտրություններ: