ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ հրավիրած համատեղ հատուկ մամուլի ասուլիսում:
«Մենք այս քայլին ենք դիմում, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառությունը թույլ չի տալիս այնպիսի երեսպաշտ կազմակերպության մաս կազմել, որը մարդու իրավունքները վերածում Է ծաղրանքի»,- ընդգծել Է նա:
ԱՄՆ-ի որոշումը քննադատել են նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Իսրայելի կառավարությունն, ընդհակառակը, հայտարարել է, որ շնորհակալ Է ԱՄՆ-ին Խորհրդից դուրս գալու «համարձակ որոշման» համար՝ այդ կազմակերպությունը համարելով «կանխակալ, թշնամական, հակաիսրայելական»:
«Իսրայելը ողջունում Է ԱՄՆ-ի հայտարարությունը»,- գրել Է վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր Twitter-ում, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից