Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդին
October 5, 2016
Հոկտեմբերի 4-ի երեկոյան «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը՝: Մոտ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս:
Փելեշյանն ասել է, թե Ավետարանական եկեղեցու առաջնորդը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Բազմաթիվ վնասվածքներով, հատկապես՝ գլխի շրջանում, Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է: Որոնվում են ինչպես Արկադի Փելեշյանը, այնպես էլ` նրան ուղեկցող մի քանի տղաները: