Արջը մտել է անասնագոմ ու հոշոտել 1 ցլիկ ու 1 ոչխար
September 29, 2016
Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար: