ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բելառուսի արտգործնախարարի հետ քննարկել են Արցախյան հակամարտության հարցը

June 30, 2018

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հունիսի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հաղորդում է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:

Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և ԼՂ կարգավորման հարցում գործադրվող ջանքերի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը հակամարտության կարգավորման գործում:

Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բելառուսի արտգործնախարարի հետ քննարկել են Արցախյան հակամարտության հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image