Ուժեղ քամին Շիրակում 63 մլն դրամի վնաս է պատճառել

March 28, 2018

Ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից՝ 4 խմբի բաժանված հանձնաժողովը շրջել է տուժած բոլոր բնակավայրերում: Նախնական հաշվարկներով մարտի 24-ին գրանցված քամու հետևանքով մարզը 62-63 մլն դրամի վնաս է կրել:

«Ամենից շատ վնասն ամենամեծ համայնքում՝ Գյումրիում է եղել՝ մոտ 25 մլն դրամ: Հիմնականում վնասվել են բազմաբնակարան և սեփական տների տանիքները, վահանակներ, էլեկտրասյուներ են շուռ եկել, 4 դպրոցի կտուրներ են վնասվել: Բավական մեծ է Գյումրու Ավստրիական հիվանդանոցի կրած վնասը՝ ըստ նախնական հաշվարկների՝ 6 մլն-ից ավելի:

Մոտ 7 մլն դրամ է հաշվարկվել Մհեր Մկրտչյան 44 շենքի տանիքին հասած վնասը: Տանիքներ են վնասվել Արթիկում, Ախուրյանում, Անիում»,- ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Վնասների ուսումնասիրությունների վերաբերյալ արձանագրությունն ամփոփվել եւ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Source: Yerkir Media
Link: Ուժեղ քամին Շիրակում 63 մլն դրամի վնաս է պատճառել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image