Չինաստանում ձերբակալել են սիրիական մարդասպանին, ում 10 տարի չէր հաջողվում բռնել

August 28, 2016

Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է սիրիական մարդասպանին, ով տասը տարի առաջ սպանել էր 11 կանանց ու երեխաների։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով կիրակնօրյա China Daily պարբերականին։

Ըստ ոստիկանության տվյալների՝ Գաո ազգանունն ունեցող 52-ամյա տղամարդն իր ոճրագործությունները կատարել է 1998-ից մինչև 2002 թվականը՝  չինական Բային քաղաքում։ Նա բռնաբարում էր իր զոհերին, ապա սպանում։

Աղբյուրը նշում է, որ ձերբակալությունից հետո մարդասպանը խոստովանել է իր մեղավորությունը։ Ոստիկանույթունը մանրամասնել է՝ հանցագործի տարիքով ամենափոքր զոհը 8 տարեկան աղջնակ էր։


Source: Yerkir Media
Link: Չինաստանում ձերբակալել են սիրիական մարդասպանին, ում 10 տարի չէր հաջողվում բռնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image