«Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել

August 11, 2016

Հայկական ծանրամարտի առաջատարներից մեկը` Եվրոպայի գործող չեմպիոն  Անդրանիկ Կարապետյանը, վնասվածք է ստացել Ռիոյի oլիմպիական խաղերի ժամանակ։ 77 կգ քաշային հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 174 կգ արդյունք ու պարտվել միայն չինացի Սիաջուն Լյուին: Վերջինս միայն համաշխարհային ռեկորդի գնով է առաջ անցել հայ մարզիկից. ռեկորդը` 177 կգ։

Հրում վարժությունում  Անդրանիկ Կարապետյանը  պատվիրել է 195 կգ, սակայն 2-րդ  փորձի ժամանակ վնասել է արմունկը, ստացել երկամարտում  0 ու թողել պայքարը: Հայաստանի հավաքականը զրկվել է մեդալային իրական հույսից: Իսկ 77կգ քաշային կարգում  Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը, հրում վարժությունում,  կարողանալով ետ բերել պոկումում պարտված կիլոգրամները, առաջ է անցել Չինացի Լյուից ու դարձել օլիմպիական չեմպիոն:


Source: Yerkir Media
Link: «Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image