Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բաց է

April 12, 2017

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել  է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Source: Yerkir Media
Link: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բաց է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image