Փետրվարի 14-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը
February 13, 2017
Վաղը՝ փետրվարի 14-ին, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին երեկոյան՝ նախատոնակով: Մարդիկ եկեղեցուց վառվող մոմեր են տանում, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկության լույսը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ՝ Տեառնընդառաջը հչակվել է նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին՝ սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում օրհնության հատուկ կարգ է կատարվում վերջին մեկ տարում պսակված զույգերի համար՝ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: